ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 59%-ՈՎ
2010 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ Ռուսաստանում ոսկու արդյունահանման ծավալները կճատվել են 59%-ով, իսկ այս նույն ժամանակահատվածում ոսկու արտադրության ծավալները գրանցել են 57% անկում: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Ոսկու արդյունաբերողների ռուսական միությունը:
Հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանում արդյունահանվել է 5,770 տոննա ոսկի և արտադրվել` 6,693 տոննա ոսկի: