
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 1,5%-ՈՎ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներ, որոնց համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ եռամսյակի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1,5%-ով, ընդ որում վերջին չորս ամիսների ընթացքում անընդմեջ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ` ամսական կտրվածքով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ռուսաստանում կրճատվել է 9,5%-ով, ընդ որում հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ցուցանիշի անկումը տարեկան կտրվածքով կազմել է 13,5%: