
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.7 ԱՆԳԱՄ
2009 թվականի վերջի դրությամբ Ռուսաստանի տնտեսությունում կուտակված օտարերկրյա կապիտալը կազմել է 68.2 մլրդ դոլար, որը 1,4%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Ինչպես նշվում է Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում` կուտակված օտարերկրյա կապիտալի 40,7%-ը կազմում են ուղղակի օտարերկրյա ներդրումները, իսկ պորտֆելային ներդրումները կազմում են կուտակված օտարերկրյա կապիտալի ընդամենը 3,8%-ը:
Հրապարակված տվյալների համաձայն 2009 թվականի Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը կազմել է 81.9 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 21%-ով:
Հաշվետու տարվա ընթացքում Ռուսաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումները, որոնց համախառն ծավալը կազմել է 15.9 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով կրճատվել են 41,1%-ով, պորտֆելային ներդրումները (982 մլն դոլար)` 37,7%-ով, իսկ այլ ներդրումները (65.1 մլրդ դոլար)` 13,5%-ով: