ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ Է 1.2 ՄԻԼԻՈՆՈՎ
AC&M Consulting հետազոտական ընկերության տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ բջջային կապից օգտվողների թիվը Ռուսաստանում աճել է 1.2 միլիոնով և կազմել 204.9 միլիոն բաժանորդ: Հրապարակած տվյալենրի համաձայն կապի ծառայությունների տարածվածությունը բնութագրող ցուցանիշը, որը հաշվարկվում է 100 բնակչի հաշվով SIM-քարտերի քանակի հիման վրա, 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով աճել է մինչև 141.2%:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում սեպտեմբեր ամսվա համեմատությամբ միայն Մոսկվայում բջջային կապի բաժանորդների թվաքանակը կրճատվել է 0.2%-ով կամ 96 հազարով և կազմել 32.373 մլն մարդ: