ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 16 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ռուսաստանի Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս ամսվա ընթացքում մասնավոր կապիտալի զուտ արտահանման ծավալը Ռուսաստանում կազմել է 16.1 մլրդ դոլար, իսկ օգոստոս ամսվա ընթացքում այս ցուցանիշը կրճատվել է շուրջ երկու անգամ: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում կապիտալի զուտ արտահանման ծավալների աճը գլխավորապես պայմանավորված է ռուսական բանկերի կողմից արտասահմանյան բանկերի թղթակցային հաշիվներում արտարժութային միջոցների կուտակմամբ:
Վճարային հաշվեկշռի նախնական տվյալների համաձայն 2009 թվականի առաջին կիսամսյակում Ռուսաստանի մասնավոր հատվածում կապիտալի ներմուծման և արտահանման սալդոն բացասական է և կազմել է 27.6 մլրդ դոլար, ընդ որում առաջին եռամսյակում կապիտալի զուտ արտահանումը կազմել է 34.8 մլրդ դոլար, իսկ երկրորդ եռամսյակի արդյունքներով կապիտալի զուտ ներմուծումը կազմել է 7.2 մլրդ դոլար: