ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Ռուսաստանի ֆինանսների նախարարության մաքսային վճարումների բաժնից հայտնում են, որ ռուսական Urals նավթի մեկ բարելի դիմաց միջին գինն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է մոտ երկու անգամ և կազմել 50.82 դոլար, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում այն կազմել էր 105.31 դոլար: Նշենք, որ այս տարվա հունիս ամսվա տվյալներով Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը սահմանվել է 68.32 դոլար, իսկ նախորդ տարվա հունիս ամսվա տվյալներով այն կազմել էր 127.76 դոլար: