
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՍՈՒՅԹԸ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանից արտահանված նավթի համախառն ծավալը, դրամային արտահայտությամբ, կրճատվել է ավելի քան 2 անգամ և կազմել 54 մլրդ 899,9 մլն դոլար, իսկ այդ նույն ժամանակահտվածում արտահանված նավթային հումքի ֆիզիկական ծավալն աճել է 0,4%-ով և կազմել 149 մլն 249,6 հազար տոննա:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներ արտահանված նավթի ծավալը, դրամային արտահայտությամբ, կրճատվել է 2,45 անգամ և կազմել 3 մլրդ 27,2 մլն դոլար, իսկ արտահանված նավթի ֆիզիկական ծավալը կրճատվել է 15,3%-ով և կազմել 10 մլն 9 հազար տոննա: