«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ 11 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻՆ
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 2009 թվականի տարեկան զուտ շահույթը կգերազանցի 11 մլրդ ռուբլին: Այս մասին նշել է ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը` ընկերության ընթացիկ տարվա գործունեությանը նվիրված քննարկումների շրջանակներում:
Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել էր 6,3 անգամ և կազմել 13,4 մլրդ ռուբլի, իսկ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ընկերությունն ապահովել է 35,14 մլրդ ռուբլի զուտ շահույթ: