
«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԲԲԸ-Ն ՄԻՋՈՑՆԵՐ Է ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը չի բացառում «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման շինարարական աշխատանքներին: Այս մասին նախարարության ներկայացուցիչները հայտնել են Հայաստան-Ռուսաստան տնտեսական համագործակցության հարցերով Յարոսլավլում կայացած միջազգային համաժողովի շրջանակներում:
«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն ներկա դրությամբ ընկերության համար կարևոր խնդիր է հանդիսանում անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը: Նախնական գնահատմամբ շինարարական աշխատանքների համար կպահանջվի շուրջ 1,5 մլրդ դոլար: Շինարարության պատվիրատուն, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստանի կառավարությունը: