
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի սեպտեմբերի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճել են 1 մլրդ դոլարով կամ 0.24%-ով և կազմել 412.7 մլրդ դոլար:
Նշենք, որ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն իրենց առավելագույն մակարդակին հասել են 2008 թվականի օգոստոսի 8-ին, երբ այս ցուցանիշը կազմել էր 598.1 մլրդ դոլար: