07/06/2010 17:11
ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԴ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել են 456,43 մլրդ դոլար` վերջին մեկ ամսվա ընթացքում կրճատվելով 4,74 մլրդ դոլարով կամ շուրջ 1%-ով: Ռուսաստանի կենտրոնական բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով Ռուսաստանի ոսկերաժութային պահուստներն աճել են 17,4 մլրդ դոլարով կամ 3,9%-ով:
Ոսկեարժութային պահուստների ծավալով աշխարհում առաջինը Չինաստանն է: Այս երկրի ոսկեարժութային պահուստները գերազանցում են 2,4 տրիլիոն դոլարը: Երկրորդը Ճապոնիան է, երրորդը` Ռուսաստանը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
