
ՄԱՐՏԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2,4%-ՈՎ
2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել են 447,004 մլրդ դոլար` վերջին մեկ ամսվա ընթացքում աճելով շուրջ 2,4%-ով: Նշենք, որ մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել էին 436,335 մլրդ դոլար:
Ռուսաստանի բանկի տվյալների համաձայն` փետրվարին Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն աճել էին 0,1%-ով` հունվար ամսվա արդյունքներով գրանցած 0,7% անկումից հետո:
Նշենք նաև, որ 2009 թվականի ընթացքում 2008 թվականի համեմատությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն աճել էին 13,52 մլրդ դոլարով կամ 3,2%-ով: