ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները կազմել են 411.5 մլրդ դոլար` սեպտեմբերի 25-ին արձանագրված 412.7 մլրդ դոլարի դիմաց: Այսպիսիով, մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները կրճատվել են 0.3%-ով կամ 1.2 մլրդ դոլարով:
Հրապարակած տվյալների համաձայն միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճել են 3.849 մլրդ դոլարով կամ 0.9%-ով` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 413.448 մլրդ դոլար: