ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՈՒՄ ՈՍԿՈՒ ԲԱԺԻՆԸ ՀԱՍԵԼ Է 5.1%-Ի
Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներում ոսկու տեսակարար կշիռը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5.1% (22.382 մլրդ դոլար)` 2009 թվականի հունվարի 1-ին արձանագրված 3.4%-ի (14.533 մլրդ դոլար) դիմաց: Այս մասին նշվում է Ռուսաստանի Բանկի հրապարակած պաշտոնական տվյալներում, որոնց համաձայն 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել են 439.034 մլրդ դոլար, իսկ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել էր 427.080 մլրդ դոլար:
Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն աճել են 0.3 մլրդ դոլարով և հասել 440.9 մլրդ դոլարի: