
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՈՐՊԵՍ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ
Չինական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է չինական յուանն օգտագործել որպես պահուստային արժույթ: Ինչպես հայտնում է Չինաստանի ազգային ռադիոն` Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը չի բացառում, որ Ռուսաստանի կառավարությունը մոտ ապագայում կձևավորի արժութային պահուստների նոր կառուցվածք, և որպես պահուստային արժույթ կօգտագործվի նաև չինական յուանը:
Նշենք, որ ներկա դրությամբ Ռուսաստանի արժութային պահուստների 49%-ը տեղաբաշխված է ԱՄՆ դոլարով, 41%-ը` եվրոյով, իսկ մնացյալ 10%-ը` ֆունտ ստերլինգով և ճապոնական իենով: