
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 17,5% ԱՆԿՈՒՄ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանում շինարարության ծավալները կրճատվել են 17,5%-ով և կազմել 3 տրիլիոն 359,3 մլրդ ռուբլի:
Ռուսաստանի պետական վիճակագրական Ռոսստատ ծառայության հրապարակած տվյալների համաձայն միայն նոյեմբերին շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 386,5 մլրդ ռուբլի, որը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 13,2%-ով, իսկ այս տարվա հոկտեմբեր ամսվա համեմատության աճել է 1,1%-ով:
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում կազմակերպաիրավական տարբեր կառուցվածք ունեցող կազմակերպությունների կողմից կառուցվել է 510,8 հազար նոր բնակարան: