ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 8.1%
Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում գործազուրկների ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 1.6%-ով և օգոստոսի 31-ի դրությամբ կազմել 6.2 մլն մարդ: Հաշվետու ժամանակահատվածում գործազրկության մակարդակը Ռուսաստանում կազմել է 8.1%:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 ընթացքում գործազուրկների առավել մեծ թվաքանակ գրանցվել է փետրվարին` շուրջ 7.1 մլն մարդ, իսկ հետագա չորս ամսիների ընթացքում գրանցվել է գործազուրկների թվաքանակի շարունակական անկում: