ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 6,3%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են 227,33 մլն դոլար: Ադրբեջանի պետական մաքսային ծառայության պաշտոնական տվյալների համաձայն այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 6,3%-ով:
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանը զիջել է Ադրբեջանի ներմուծման ոլորտում իր առաջատարի դիրքերը: Հունվար-փետրվարին Ռուսաստանից Ադրբեջան արտահանվել է 138,823 մլն դոլարի ապրանք, որը կազմել է Ադրբեջանի ներմուծման ընդհանուր ծավալի 18,59%-ը:
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է 42,319 մլն դոլար: