«ՌՈՒՍԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԿՐՃԱՏԵԼ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալյումին արտադրող ռուսական խոշորագույն «Ռուսալ» ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ընկերությունը չի նախատեսի ալյումինի արտադրության ծավալների կրճատում, եթե մեկ տոննա ալյումինի դիմաց համաշխարհային շուկայում գները սահմանվեն 1.400 հազար դոլար և ավել: Որոշ վերլուծաբանների գնահատմամբ ալյումինի շուկայում արդեն նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր, մասնավորապես ալյումինի պահանջարկի ծավալները սկսել են աճել Չինաստանում, սակայն նրանց կանխատեսմամբ համաշխարհային շուկայում ալյումինի գները զգալի աճ կապահովեն 2011թ.:
Նշենք, որ համաշխարհային շուկայում այժմ մեկ տոննա ալյումինի գինը մարտ ամսվա համեմատությամբ աճել է 8%-ով և կազմում է մոտ 1.500 հազար դոլար:
Հիշեցնենք, որ «Ռուսալ» ընկերությունը իր գործունեությունը նաև ծավալում է Հայաստանում և նադիսանում է «Արմենալ» ընկերության սեփականատերը: