ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2 ԱՆԳԱՄ
Պաշտոնական վիճակագրական աղբյուրների համաձայն` 2011թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստան ներմուծվել է 280,4 հազար ավտեմեքենա, որը կրկնակի անգամ շատ է անցյալ տարվա նույն ցուցանիշից: Միևնույն ժամանակ, Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի տվյալներով, ընթացիկ տարվա այս չորս ամիսների ընթացքում ռուսական շուկայում իրացվել է 754,1 հազար մարդատար և տրանսպորտային մեքենաներ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 64%-ով: