19/07/2010 12:42
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՃԵԼ Է ԱԴԱՄԱՆԴԵ ԶԱՐԴԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանում զգալի աճել են ադամանդե զարդերի արտադրության ծավալները: Հաշվետու վեց ամիսներին Ռուսաստանում արտադրվել է 490 հազար ադամանդե զարդ: Այս ցուցանիշը շուրջ 32,5%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված արդյունքը:
Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա միայն հունիս ամսին նախորդ տարվա համեմատությամբ Ռուսաստանում ադամանդե զարդերի արտադրության ծավալներն աճել է 49,5%-ով: Հատկանշական է, որ հունիսին մայիս ամսվա համեմատությամբ ադամանդե զարդերի արտադրության ծավալները կրճատվել են 3,2%-ով:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
