ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
«Անկոր» կադրային հոլդինգի վերլուծությունների համաձայն Ռուսաստանի խոշորագույն 10 քաղաքներում աշխատավարձերի ընդհանուր մակարդակը 2009թ. առաջին քառորդում կրճատվել է միջինը 1%-ով, սակայն ռուբլու դևալվացիայով և պարգևավճարների չվճարմամբ պայմանավորված իրական եկամուտները կրճատվել են մոտ 40%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Մոսկվայում աշխատավարձերի ընդհանուր մակարդակը կրճատվել է 1,6%-ով: Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Տնտեսական զարգացման նախարարության հրապարակած տվյալների համաձայն միայն մարտ ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձերի ընդհանուր մակարդակը կրճատվել է 5,65%-ով: