2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂԵԼ Է ՇՈՒՐՋ 324 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
2010 թվականին համաճգնաժամային ծրագրերի իրականացման նպատակով Ռուսաստանի դաշնային բյուջեից ծախսվել է շուրջ 324,6 մլրդ ռուբլի: Ինչպես նշվում է ՌԴ կառավարության հաշվետվության մեջ` հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ՌԴ կառավարությունը պետական բյուջեից համապատասխան միջոցներ է հատկացրել երկրի ֆինանսական շուկայի կայոունացմանը, բանկային համակարգի վերականգնմանն ու աշխատանքի շուկայի աշխուժացմանը: Միևնույն ժամանակ, համաճգնաժամային ծրագրերի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ուղղվածությամբ ծրագրեր:
Ընդհանուր առմամբ, ՌԴ կառավարությունն այս մեկ տարվա ընթացքում օգտագործել է հակաճգնաժամային ծրագրերի իրականաման նպատակով պետական բյուջեով սահմանված միջոցների 95,4%-ը: