
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴՈԼԱՐԸ ՊԱՀԵԼ ՈՐՊԵՍ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ
ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվարկովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս ցանկանում է պահպանել դոլարը որպես պահուստային արժույթ, և Իտալիայում ընթացող «Մեծ ությակի» երկրների համաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել միայն միջազգային արժութային համակարգի հիմնական գործառույթները: Նա նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը կողմ են միջազգային արժութային համակարգի հնարավորությունների ընդլայնմանը և զարգացմանը, որը ենթադրում է նաև մի քանի նոր միջազգային արժույթների ձևավորում, որոնք սկզբնական շրջանում կկրեն տարածաշրջանային բնույթ, իսկ այնուհետև արդեն նաև միջազգային: