
ՃԳՆԱԺԱՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ
Ռուսական Ռոսստատ (Росстат) վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008թ. դեմոգրաֆիական հիմնական ցուցանիշների հաշվետվություն: Հրապարակած տվյալների համաձայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էական ազդեցություն է ունեցել ամուսնությունների ընդհանուր թվաքանակի վրա: Վերջին 5 տարիների ընթացքում Ռուսաստանում ամուսնությունների թիվը գրանցել է անընդմեջ աճ, իսկ 2008թ., ճգնաժամի պայմաններում բնակչության եկամուտների կրճատմամբ պայմանավորված, այս ցուցանիշը գրանցել է անկում: 2008թ. ընթացքում հազար բնակչի հաշվով ամուսնությունների թիվը կազմել է 8,3: