Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
09/07/2009 12:12
Կիսվել

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Ռուսական հայտնի «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ Ռուսաստանի կառավարությունը, պետական բյուջեի եկամտային մասով աճ ապահովելու նպատակով, մտադիր է 2010թ.-ից զգալիորեն բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը: Պարբերականի հրապարակած տվյալների համաձայն կառավարությունը նախատեսում է առավելագույնը 15-30%-ով ավելացնել ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը, ինչպես նաև կբարձրացվեն էթիլ սպիրտի, ծխախոտի և ավտոմեքենաների ակցիզային դրույքաչափերը: Վառելիքի դիմաց գանձվող ակցիզային հարկի դրույքաչափերն առայժմ մինչև 2012թ. կպահպանվեն անփոփոխ:

Պարբերականը նշում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հարցը կառավարությունը դիտարկել է 2010-2012թթ. բյուջեի ծրագրի քննարկման շրջանակներում: Կառավարության նախնական որոշման համաձայն առավելագույնը կբարձրացվի ալկոհոլային արտադրանքների դիմաց գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ նվազագույն չափով կբարձրացվի էթիլ սպիրտի դիմաց գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը: Նշենք, որ 2010թ. և 2011թ. համար ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտր էթիլ սպիրտի դիմաց կաճի համապատասխանաբար 2.6%-ով և 0.6%-ով և 2010թ. այն կկազմի  31.3 ռուբլի, իսկ 2011թ.` 33.8 ռուբլի: Ալկոհոլային խմիչքների դիմաց գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը 2010թ. կբարձրացվի շուրջ 16.8%-ով և կկազմի 245.3 ռուբլի, իսկ 2011թ. այն կբարձրացվի 27.4%-ով և կսահմանվի 294.4 ռուբլի:

Նշենք նաև, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման անհրաժեշտությանն անդրադարձել էր նաև փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը, ով այս քայլը կարևորել էր հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման և պետական ծախսերի ապահովման տեսանկյունից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88