ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՐԳԵԼՎԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ
ՌԴ տարածքային զարգացման նախարարությունը մշակել է արտաքին գովազդի տեղադրման նոր կանոնակարգ, որի համաձայն արտաքին գովազդների տեղադրումը ճանապարհներին կհամարվի անօրինական: Նոր կանոնակարգով չի թույլատրվում գովազդային վահանակներ տեղադրել գլխավոր ավտոճանապարհներին: Ներկա դրությամբ տեղադրված գրեթե բոլոր գովազդային վահանակները խախտում են նոր կանոնակարգի այս դրույթը: Նշենք, որ ՌԴ-ում արտաքին գովազդի տեղադրումն այժմ կարգավորվում է «Ավտոճանապարհների և քաղաքային ու գյուղական բնակավայրերի մոտ արտաքին գովազդի տեղադրման մասին» նախարարության որոշմամբ, որի դրույթները գովազդային գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից շատ հաճախ խախտվել են: