
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԱՇՎԱՌՎԻ 6,5 ՄԼՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2009 թվականի արդյունքներով Ռուսաստանում կհաշվարկվի 6,5 մլն գործազուրկ, որը կազմում է տնտեսապես ակտիվ բնակչության 8,9%-ը: Նման տվյալներ է հրապարակել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի զբաղվածության ծառայությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նոյեմբեր ամսվա ընթացքում աճել է 5%-ով և կազմել 2 մլն մարդ, ընդ որում այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ ընդհանուր գործազրկության ցուցանիշը Ռուսաստանում կազմել է 6,1 մլն մարդ: