23/03/2010 17:48
2009Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՀԱԶԱՐ ԿԵՂԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴՐԱՄԱՆԻՇ
2009 թվականին Ռուսաստանում օտարերկրյա կեղծ դրամանիշների բացահայտման դեպքերը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են ավելի քան 5%-ով: Ռուսաստանի կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն հաշվետու տարվա ընթացքում բացահայտվել և շրջանառությունից դուրս է բերվել 5 հազար 491 օտարերկրյա կեղծ դրամանիշ, ընդ որում բացահայտված ամերիկյան կեղծ դոլարների քանակը կրճատվել է, մինչդեռ կեղծ եվրոների քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է:
Նշենք, որ 2009 թվականի ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է 4 հազար 971 կեղծ ամերիկյան դոլար և 470 կեղծ եվրո:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
