
ՄՈՍԿՎԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
«Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ նոր մշակված նախագծի համաձայն Մոսկվայի կենտրոնում տեղադրված արտաքին գովազդի թույլատրվող քանակը կսահմանափակվի և մեկ կիլոմետրի վրա նախկինում տեղադրված 180 արտաքին գորազդի փոխարեն այժմ կթույլատրվի տեղադրել միայն 100-ը: Այս նոր նախագծի համաձայն Մոսկվայի կենտրոնական փողոցներում արտաքին գորվազդի տեղադրում թույլատրած տարածքները բաժանվում են 3 հատվածների, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվել է գովազդի տեղադրման կարգ:
Նշենք, որ նոր նախագծի մշակմանը մասնակցել է նաև News Outdoor ընկերությունը, որի տեղադրած արտաքին գովազդների թիվը միայն Մոսկվայի կենտրոնում կազմում է ավելի քան 3312 կամ այդ տարածքում տեղադրված գովազդների ընդհանուր թվի 36,6%-ը: