
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 1.1%-ՈՎ
Ռուսաստանի Բանկի հասարակության հետ կապերի բաժնի հրապարակած տվյալների համաձայն հունիսի 24-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները կազմել են 402.4 մլրդ դոլար: Նշենք, որ հունիսի 17-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել էր 398.1 մլրդ դոլար: Այսպիսիով, մեկ շաբաթվա ընթացքում ոսկեարժութային պաշարներն աճել են 4.3 մլրդ դոլարով կամ 1.1%-ով:
Նշենք նաև, որ հունիս ամսվա առաջին շաբաթվա արդյունքներով Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները կրճատվել էին 1.4 մլրդ դոլարով, երկրորդ շաբաթվա ընթացքում` 8.2 մլրդ դոլարով, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում` 2.8 մլրդ դոլարով: