
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 20,9%-ՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Ռուսաստանի հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջետային եկամուտները կրճատվել են 20,9%-ով և կազմել 2,0706 տրիլիոն ռուբլի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեի եկամուտները կազմել էին 3,421 տրիլիոն ռուբլի: Հաշվետու ժամանակահատվածում հարկային եկամուտները կրճատվել են 26,2%-ով և կազմել 2,189 տրիլիոն ռուբլի, ընդ որում շահութահարկի մասով հարկային եկամուտները կրճատվել են 46,8%-ով և կազմել 502,1 մլրդ ռուբլի, իսկ եկամտահարկի մասով եկամուտները աճել են 3,1%-ով և կազմել 517,3 մլրդ ռուբլի: Հաշվետու ժամանակահատվածում միասնական սոցիակական հարկի մասով բյուջետային մուտքերն աճել են 4,9%-ով և կազմել 159,5 մլրդ ռուբլի: