
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 32.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում Ռուսաստանի արտաքին պարտքը կրճատվել է 6.8%-ով կամ 32.7 մլրդ դոլարով և կազմել 450.8 մլրդ դոլար, ընդ որում պետական կառավարման մարմինների արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում 29.5 մլրդ դոլարից նվազել է և կազմել 27.6 մլրդ դոլար, իսկ դաշնային կառավարման մարմինների արտաքին պարտքը կրճատվել է 1.8 մլրդ դոլարով և կազմել 26.4 մլրդ դոլար: Նշենք, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կանխատեսել էր հաշվետու ժամանակահատվածում արտաքին պարտքի կրճատում 31.2 մլրդ դոլարով: