
60 ԲԱՆԿ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԼԻՑԵՆԶՒԱՅԻՑ
Ավանդների երաշխավորման գործակալության (АСВ) կանխատեսմամբ այս տարվա ընթացքում Ռուսաստանում գործող բանկերից 50-60 բանկ կարող է զրկվել լիցենզիայից: Այս մասին հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Ալեքսանդր Տրուբանովը հուլիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած բանկային ֆորումի շրջանակներում: Նա նշել է, որ ընթացիկ տարում լիցենզիայից կարող են զրվել ինչպես փոքր, այպես էլ խոշոր բանկեր:
Նշենք, որ Ռուսաստանի Բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում արդեն 30 ռուսաստանյան բանկ զրկվել է լիցենզիայից: