
ՌԴ ԿԲ ԲԱՆԿԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՂՋ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի կենտրոնական բանկն ավանդների երաշխավորման համակարգի անդամ բոլոր բանկերից պահանջել է հրապարակել սեփականատերերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:
Ինչպես նշվում է ՌԴ կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ` բանկերի ղեկավար մարմինների որոշումների վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդեցություն ունեցող ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրակաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվութունը պետք է հասանելի լինի յուրաքանյուրին:
Այսպիսով, բանկերը պարտավորվում են հրապարակել բանկի կանոնադրական կապիտալում 1% և ավելի մասնակցություն ունեցող բոլոր բաժնետերերի անունները: