ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 38%-Ը ՕԳՏՎՈՒՄ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻՑ
«Լեվադա-ցենտր» վերլուծական կենտրոնն ամփոփել է Ռուսաստանում անցկացված սոցիալական հարցումների արդյունքները, որոնց համաձայն բանկային վճարային պլաստիկ քարտերից օգտվում է Ռուսաստանի բնակչության 38%-ը: Նշենք, որ 2004թ. անցկացված նույն հարցման արյունքներով այս ցուցանիշը կազմել էր 13%:
Վերլուծական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն բանկային քարտեր ունեն ընկերությունների ղեկավարների և կառավարիչների 72%-ը, մասնագետների 62%-ը և ծառայողների 61%-ը: Բանկային քարտերից օգտվողների առավել մեծ թիվ գրանցվել է Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքի բնակչության 54%-ը գործարքներ է իրականացնում բանկային քարտերով: