
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 2.5%-ՈՎ
Ռուսաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը, ներառյալ նաև նախկին ԽՍՀՄ այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանի կառավարությունն ընդունել է, կազմել է 38 մլրդ 70 մլն դոլար կամ 26 մլրդ 32.6 մլն եվրո:
2009 թվականի սեպտեմբերի 1-ի համեմատությամբ, երբ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կազմել էր 38 մլրդ 994 մլն դոլար, այս ցուցանիշը կրճատվել է շուրջ 2.5%-ով: