
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 88,1 %-ՈՎ ԱՃԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ռուսաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 88,1 %-ով: Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության ապրանքային հաշվեկշռում գյուղատնտեսական արտադրանքի և գյուղատնտեսական հումքի ներմուծման ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4,3%-ով և կազմել 17,5%: