
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 10,4%-ՈՎ
Ռուսաստանի պետական վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանի իրական ՀՆԱ-ի ծավալը կրճատվել է 10,4%-ով և ընթացիկ գներով կազմել 17 տրիլիոն 809,2 մլրդ ռուբլի: Հրապարակած տվյալների համաձայն միայն երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի անկումը տարեկան կտրվածքով կազմել է 10,9%, ընդ որում այս ցուցանիշն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների համամատությամբ աճել է 7,4%-ով: