
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՆԱ-Ի 5,2% ԱՃ
2010 թվականի հունվարին Ռուսաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով գրանցել է 5,2% աճ: Այս մասին նշել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը: Վերջինիս խոսքերով` երկրի ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ պահպանում է կայուն միտումներ, սակայն շինարարության և ներդրումների ոլորտներում անկումը դեռևս զգալի է:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանում ներդրումների համախառն ծավալը նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ կրճատվել է 1,5%-ով, իսկ այս նույն ժամանակահատվածում շինարարության ոլորտում անկումը կազմել է 6,6%:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ` ընթացիկ տարվա փետրվարին գնաճը Ռուսաստանում կազմել է 0,8%: