
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ` ԱՀԿ-Ի ՇՈՒՐՋ
Վրաստանի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ` Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) վերջինիս անդամակցության ուղղությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Գեորգի Թարգամաձեն` պահանջելով Վրաստանի կառավարությունից մեկնաբանություններ այս հարցի առնչությամբ:
Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանը չի կարողացել անդամակցել ԱՀԿ-ին, քանի որ Վրաստանը կիրառել է իր վետոյի իրավունքը: