
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ
ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախատեսում առաջիկա երեք տարիների ընթացքում նավթի արտահանման ծավալների կրճատում, և միջազգային շուկայում նավթի գների դինամիկայից կախված` հնարավոր է նաև նավթի արդյունահանման ծավալների աճ: Փոխվարչապետի կանխատեսմամբ համաշխարհային շուկայում նավթի գները նորից կարող են դրսևորել անկման միտում: Սեչինը նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր է ՕՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունը: