ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.18 ԱՆԳԱՄ
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանում նավթի արտահանման ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կրճատվել է 0,8%-ով և կազմել 73,362 մլն տոննա: Նավթի արտահանման ծավալը դրամական արտահայտությամբ կրճատվել է 2,18 անգամ և կազմել 22,481 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 49,090 մլրդ դոլար: ԱՊՀ երկրներ նավթի արտահանման ծավալը կազմել է 5.868 մլն տոննա, որը 5.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Դրամական արտահայտությամբ ԱՊՀ երկրներ արտահանված նավթի ծավալը կրճատվել է 2.03 անգամ և կազմել 1.523 մլրդ դոլար: