ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 39%-ՈՎ
ՌԴ ֆինանսների նախարարության մաքսային վճարումների բաժնից հայտնում են, որ այս տարվա հուլիսի 1-ից Ռուսաստանում նավթի արտահանման մաքսատուրքի դրույքաչափը կբարձրացվի մոտ 39%-ով և մեկ տոննայի դիմաց կկազմի 212.6 դոլար: Նշենք, որ ռուսական կառավարությունը սահմանում է արտահանման մաքսատուրքի առավելագույն դյույքաչափ` ելնելով եվրոպական շուկաներում ռուսական նավթի և նավթամթերքների գների ամսական մոնիտորինգի արդյունքներից, մասնավորապես ընթացիկ տարվա մայիսի 15-ից մինչև հունիսի 14-ը մաքսային ծառայության իրականացրած մոնիտորիգի արդյունքներով նավթի միջին գինն աճել է և կազմել 63.66 դոլար մեկ բարելի դիմաց, ինչով էլ պայմանավորված կառավարությունը որոշում է ընդունել մեծացնել արտահանման մաքսատուրքը: