
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԿՐՃՏԱՎԻ 12,5%-ՈՎ
Ռուսաստանի Ֆինանսների նախարար և փոխվարչապետ Այեքսեյ Կուդրինը կանխատեսում է այս տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալների անկում 12,5%-ով, սակայն, միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ այս տարվա վերջին արդյունաբերական արտադրության ոլորտում կարող է գրանցվել որոշակի աճ, իսկ արդեն 2010թ. արդյունքներով արդյունաբերական արտադրության ծավալը զգալիորեն կաճի: Նշենք նաև, որ Կուդրինի կանխատեսմամբ արդյունաբերական արտադրության անկումը Եվրագոտու երկրներում կշարունակվի նաև 2010թ.: