
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 16.5%-ՈՎ
Ռուսաստանի արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ռուսաստանում կրճատվել է 16.5%-ով, ընդ որում ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է շուրջ 1%-ով:
Նշենք նաև, որ Ռոսստատ վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ռուսաստանում կրճատվել էր 12.6%-ով, իսկ ամսական կտրվածքով այս ցուցանիշը գրանցել էր 3% անկում: