ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 3.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները կազմել են 432.8 մլրդ դոլար` հոկտեմբերի 23-ին գրանցված 429.3 մլրդ դոլարի դիմաց: Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճել են 3.5 մլրդ դոլարով կամ 0.8%-ով:
Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում, հոկտեմբերի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճել էին 5.9 մլրդ դոլարով կամ 1.4%-ով: