ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 8,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի Բանկի հրապարակած տվյալների համաձայն Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն ընթացիկ տարվա մայիսի 29-ից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում աճել են 8,4 մլրդ դոլարով (2,1%-ով) և կազմել 409,5 մլրդ դոլար: Այսպիսով, միայն 2009թ. մայիս ամսվա ընթացքում ոսկեարժութային պաշարներն աճել են ավելի քան 5,3%-ով: Նշենք, որ ոսկեարժութային պաշարները ձևավորվում են արտարժութային ակտիվներից, ոսկու պաշարներից, ԱՄՀ պահուստային միջոցներից և այլ ակտիվներից: