ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի Բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճել են 6 մլրդ դոլարով և կազմել 410,9 մլրդ դոլար:
Նշենք, որ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները կազմել են 427,08 մլրդ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զգալի անկում. 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ոսկեարժութային պաշարները կազմել են 478,8 մլրդ դոլար: