ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ռուսաստանի բանկի հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները 2009 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել են 443.8 մլրդ դոլար` մեկ շաբաթվա ընթացքում աճելով 2.1 մլրդ դոլարով կամ 0.5%-ով: Նշենք, որ նոյեմբերի 13-ի դրությամբ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կազմել էին 441.7 մլրդ դոլար:
Ռուսաստանի բանկի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա նոյեմբերի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն աճել էին 7.8 մլրդ դոլարով: